Փաստաբան Գարիկ Գալիկյանն ահազանգում է, որ Լեհաստանի խանութներից մեկում վաճառվում են պահածոններ, որոնց պիտակների վրա հայերեն գրված է՝ «Վաճառքի ենթակա չեն, համարվում են զինվորի բաժին»:
«Փաստորեն իմ 8 տարեկան երեխես իր բուֆետի փողը հավաքում ա, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ-որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին, ու բանից պարզվում է` Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն գրված է՝ «Վաճառքի ենթակա չեն, համարվում են զինվորի բաժին», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Ի դեպ, աշխատողը, իմանալով որ ընկերս հայ է, խնդրել է թարգմանել պիտակի վրայի գրածը: Ի դեպ, ասեցին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժի 500 զլոտի, այսինքն 160 դոլար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գարիկ Գալիկյանը՝ հրապարակելով պահածոյի լուսանկարները:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ծանոթ են ահազանգին, արդեն դիմել են Լեհաստանում Հայաստանի դեսպանին, որ համապատասխան քայլեր ձեռնարկվեն, Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից պարզաբանվի՝ ո՞վ է վաճառողը, ի՞նչ կերպ են հասել պահածոներն այնտեղ:
@news.am
Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից պարզաբանվի՝ ո՞վ է վաճառողը, ի՞նչ կերպ են հասել պահածոներն այնտեղ:Ay gez ban irang vacharel en kam goxacel Leheric uzum en imanan irancic ov a gox@
ОтветитьУдалитьIf you are interested in earning cash from your websites or blogs by popup ads - you should try one of the most reputable companies: Clickadu.
ОтветитьУдалить