четверг, 19 мая 2016 г.

Ադրբեջանցիները քիչ առաջ դիմել են ստոր քայլի. Թարմ լուրեր սահմանից


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին: Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Աղբյուր՝ blog.1in.am

1 комментарий:

  1. In case you are interested in generating money from your traffic with popunder advertisments, you should embed one of the biggest companies - Clickadu.

    ОтветитьУдалить

Configure Tag