вторник, 24 мая 2016 г.

Երեկ գիշեր ձերբակալվել են ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահները

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ գիշերը ձերբակալվել են տրանստպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել: Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին արդեն կալանավորել են: Սույն «միջոցառումը» տեղի է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Առավել մանրամասեր մեզ առայժմ հայտի չեն:   Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին: Ընդամենը հիշեցնենք, որ մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել եւ դեպքը իրավապահները չէին գրանցել:
@armtimes.com

1 комментарий:

  1. In case you are interested in generating cash from your traffic by popunder advertisments - you should use one of the biggest networks - PopCash.

    ОтветитьУдалить

Configure Tag