пятница, 20 мая 2016 г.

800 հեկտարն ազատագրել պատրաստ Սեֆիլյանն ո՞ւր էր, երբ այդ հողերը կորցնում էինք

Սեֆիլյան ջան, երբ այդ 800 հեկտարի համար արյուն էր հեղվում, տղերք էին զոհվում ու վիրավորվում՝ այդ տարածքների համար մարտերում, քո ձեն-ծպտունը դուրս չէր գալիս։ Հիմա, երբ շառով-խերով փխրուն հրադադար է ու կարծես թե բանակցային գործընթացի նախանշաններ են նշմարվում, ինչ որ քեզուքեզ զորահավաք ես հայտարարում, տարածքները վերադարձնելու ու տարածքային ամբողջականությունը վերականագնելու նախաձեռնության մասին ես հայտարարում և ամոթդ վերջնականապես կորցրած՝ կոչ ես անում գործող բանակի զինվորներին ու սպաներին միանալ քո ավանտյուրային։ Չէ՛, այնպես չէ, որ ես մտածում եմ, որ դու հերթական պաթետիկ հայտարարությունների շղթայից հեռուն չես գնալու։ ԱՎելին ասեմ, առավել քան վստահ եմ, որ ինչպես և նախորդ ակցիաներդ, սա էլ տապալելու ես հենց առաջին քայերի վրա․ ոչ ոք քո դրոշների ներքո չի գնալու առաջնագիծ ու առավել ևս չի ազատագրելու տարածքներ։ Որովհետև դու ինչպես շոումեն եղել ես, այնպես էլ մնացել ես։ Այս հիվանդագին աժիոտաժը պարզապես հերթական փիառ ակցիա է, որ հետո վեր կենա ու հայտարարի, որ ինքը մի րոպեում հետ բերող էր, բայց հանցավոր ռեժիմն իրեն թույլ չտվեց։ Ու շատերը չեն էլ փորձի իրենք՝ իրենց հարց ուղղեն․ Սեֆիլյան, եթե հետ բերող էիր, կորցնելուց ո՞ւր էիր։ Հ․Գ․ Դաշնակների վրա էլ եմ զարմանում․ ինչո՞ւ անցյալը դեմը չեք դնում այս ավանտյուրիստի։ Հասկանում եմ, որ հերոսական պատկերը դուք եք ստեղծել ու ափսոսում եք Ձեր ջանքերը, ինչ որ տեղ էլ՝ վախենում եք ձեր դեմքի համար, բայց չեք զգո՞ւմ, որ սա արդեն բոլոր սահմաններն անցել է ու ընկած տղերքի արյան մեծածախ վաճառք է սկսել։ Դրա համար ամեն փնթի Поп Гапон-ի հերոս կնքել պետք չէ։

Комментариев нет:

Отправить комментарий

Configure Tag