вторник, 24 мая 2016 г.

Մ. Գրիգորյանը՝ Սամվել Բաբայանի՝ Հայաստան վերադարձի ու Բադասյանի մեղադրանքների մասին

Այսօր Արցախից Հայաստան է վերադարձել գեներալ Մանվել Գրիգորյանը, ով ապրիլի սկզբից տասնյակ հազարավոր երկրապահ կամավորականների հետ գտնվում էր Արցախի դիրքերում,- գրում է ORER.am-ը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ գեներալն ասաց, որ այս պահին վիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է:
«ԵԿՄ տղաները դիրքերից վերադարձել են դեռ երկու օր առաջ, իսկ այսօր արդեն ես վերադարձա Արցախից: Մոտ մեկ շաբաթ է, ինչ վիճակը համեմատաբար հանգիստ է, դե, հանգիստը ո՞րն ա, կրակոցներ լինում են, էլի, վիրավորներ են լինում:
Արդեն 27 տարի է՝ Արցախում պատերազմական վիճակ է, հարձակվողական կամ նվաճողական վիճակն այս պահին դադարեցված է: Իրանք հասկացան, որ եթե փորձեն ուժով խոսեն, նույնը կստանան: Մենք մեր միասնությամբ ապացուցեցինք, որ անպարտելի ենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչով էր տարբերվում այս պատերազմը նախորդից, գեներալը պատասխանեց.
«Այս պատերազմն անցած պատերազմից տարբերվում էր ամեն ինչով՝ թե՛ տեխնիկայով, թե՛ հեռահարությամբ: Իրենց ժամանակակից զինտեխնիկայով իրենք կանգնեցին մեր ուժեղ զինվորականների դեմ ու ստացան շատ ուժեղ պատասխան: Էնպես չի, որ իրենց ոտնձգություններն անպատասխան մնացին»:


Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գեներալի անվան շուրջ ասեկոսեներ են պտտվում, մասնավորապես Բադասյանի կողմից, Մ.Գրիգորյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես տենց մարդու չեմ ճանաչում, գիտեմ, որ 40 միլիոն ադրբեջանցի կա, իսկ Ադրբեջանում ապրում է 10 միլիոն, ասենք մեկին էլ դուք եք ճարել: Ինքը, եթե իմ անունը տենց լավ գիտի, թող իմ նկարը չդնի ու մի ոտանավոր գրի, մի հեքիաթ գրի ու եթե տասը հոգի կարդացող լինի, ամոթ ինձ:
Հիմա ինքն իրան ռեկլամ ա անում, չգիտեք՝ իմ նկարը որտեղ դնեն, ինչ գրեն, կարդալու են, իսկ ինքն իրանից բան չի ներկայացնում, եթե ուզում ա համեմատվի, ամոթ ա: Էսօր տասնյակ հազարավոր երեխաներ իրա կնոջն ու երեխաներին էին պահում: Հենց նույն Հադրութի վերեւում, որտեղից ուզում էր շանտաժ աներ, Ջերմուկից յոթ տղաներ կային, որ գնացել էին իրանց փրկելու, այդ տղաներից չորսը զոհվել էին, երեքն էլ ծանր վիրավորվել էին: Դե հիմա, թող մեկն էլ անաղուհաց լինի»:
Orer.am-ի դիտարկմանը, թե ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյո՞ք սա նշանակում է, որ մոտ ժամանակներս ռազմական լուրջ գործողություններ են ծավալվելու, որոնց Հայաստանն արդեն պատրաստվում է, գեներալը պատասխանեց. «Էսօրվա մեր 18 տարեկան զինվորն ինձանից էլ ու բոլորից էլ ուժեղ է: Էկեք Բադասյանների ու մնացածների մասին չխոսենք:
Մենք գնացել էինք ու զարմացել էինք, էն տղաները, որ ժամանակին մեծ պատերազմի միջով անցել էին փոխգնդապետի, մայորի կոչումով, երեւանցի սերժանտ տղային դիմում էին՝ հրամանատար: Էտքանը ձեզ բավարարո՞ւմ ա»:

Սոսե Չանդոյան
@orer.am


3 комментария:

  1. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  2. In case you are interested in making cash from your websites or blogs with popunder advertisments, you should use one of the biggest companies: Shortest.

    ОтветитьУдалить
  3. Your Affiliate Profit Machine is ready -

    And making money with it is as easy as 1--2--3!

    This is how it all works...

    STEP 1. Input into the system what affiliate products you want to push
    STEP 2. Add PUSH BUTTON TRAFFIC (this LITERALLY takes 2 minutes)
    STEP 3. See how the system explode your list and upsell your affiliate products for you!

    So, do you want to start making money?

    Click here to activate the system

    ОтветитьУдалить

Configure Tag